Տպել
18.05.2009
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի կենսագրությունը

                                        
Ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:

1983-1984 թթ. աշխատել է Աբովյանի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990 թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ‎ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի մասնագիտություն:

1990-1992 թթ. եւ 1994-1997 թթ. աշխատել է Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում որպես տնտեսագետ, այնուհետեւ կառավարիչ: 1992-1994 թթ. եւ 1997-1998 թթ. աշխատել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որպես առեւտրային ձեռնարկության գործա‎դիր տնօրեն:

1998 թ-ին աշխատել է  ՀՀ տրանսպորտի նախարարության հայկական երկաթուղու համակարգում, աշխատելով «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ-ում փոխտնօրեն, 1999 թ-ից` տնօրեն, իսկ 2003 թ-ի փետրվարից «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ:

2003-2004 թթ. աշխատել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար, իսկ 2004-2007 թթ.` «Էյսի‎ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն:

2006թ. ուսումնական տարվանից դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից :

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է:

2009թ. մայիսի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երեք դուստր: