Տպել
21.05.2009
Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

Մայիսի 21-ին  երկօրյա այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության Ազգային  ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  նույն  հանձնաժողովի նախագահի տեղակալներ Լասլո Կոսին եւ Մաթիաս Ֆիրթլին:

Այցի ընթացքում  Հունգարիայի  Ազգային  ժողովի պատվիրակությունը հանդիպումներ կունենա  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի, Հայաստան-Հունգարիա  բարեկամության պատգամավորական խմբի,  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ  ՀՀ Նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի հետ:

Հունգարիայի խորհրդարանական պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան: