Տպել
27.05.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի` Հանրապետության տոնի կապակցությամբ:

Մեծ է 1918թ. մայիսի 28-ի խորհուրդը: Հիմնելով Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ վերագտնելով անկախությունը` առաջին աշխարհամարտի թոհուբոհում հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքար մղեց երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակ մնալու վտանգի դեմ: Դարեր շարունակ պետականությունից զրկված լինելով` հայ ժողովուրդն ինքնորոշվեց եւ հիմնադրեց Հայաստանի առաջին Հանրապետությունը:

Այդ օրերին վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, դրված էր ազգի լինել-չլինելու հարցը: Ոսոխը մտել էր Հայոց աշխարհի սիրտը` Արարատյան դաշտավայր: Անասելի զրկանքներ ապրող հայությունը ոտքի կանգնեց` դիմագրավելու հայրենիք ներխուժած հրոսակներին: Այդ օրերին հայ ժողովուրդը ոչ միայն ինքնորոշվեց, այլեւ տեր կանգնեց անկախ ապրելու իր որոշմանը` մղելով անհավասար, սակայն հաղթական կռիվ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում:

Փառք ու պատիվ Հայոց վերածնված պետականության հիմնադիր հայրերին եւ 1918թ. մայիսյան հերոսամարտի բոլոր մարտիրոսներին ու մասնակիցներին:

1918թ. մայիսի 28-ին կայացված որոշման եւ այդ օրերին մղած հերոսամարտի շնորհիվ է, որ այսօր մենք հնարավորություն ունենք խոսելու մեր անկախ հայրենիքի ինքնիշխանության մասին եւ զորավիգ լինելու Արցախի արդար դատին: 91 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններն այսօր էլ ազգային համաձայնության եւ միասնության են կոչում մեզ:

Սիրելի հայրենակիցներ,

Կրկին սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր ազգային արժանապատվության այս տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս ազգային համաձայնություն եւ միասնություն` հանուն մեր հայրենիքի եւ պետականության:


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...