«Սիրելի հայրենակիցներ,
Մարդկային քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատեւության հիմքում միշտ էլ եղել եւ մնում է աշխարհաճանաչողության արդյունքում ձեւավորված գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին:
Պատմական իրողություններով պայմանավորված` կրթության դերն առավել նշանակալից է եղել հայ ժողովրդի կյանքում եւ կանխորոշել նրա ապագան: Մաշտոցյան գրերի ստեղծումը, դրան հաջորդած դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն են եղել: Այսօր մենք պարտավոր ենք մեր խոհուն հայրերի ազգանվեր գործի շարունակողը լինել եւ մշակութային ազգ կոչվելու նրանց վաստակը փոխանցել գալիք սերունդներին:
Սիրելի հայրենակիցներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ, ուսուցիչներ եւ աշակերտներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ, հաջողություն եմ մաղթում ձեզ ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում»:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեցին ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի սեպտեմբերի 15-17-ին գումարվող քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելիք մի շարք օրինագծեր, որոնք արժանացան հանձնաժողովի դրական եզրակացությանը:...
Տեխնիկական աջակցություն` հանձնաժողովին
Սեպտեմբերի 1-ին խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով էին այցելել Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ-ի) ծրագրերի տնօրեն Ջեյմս Մակբեթ Ֆորբսը եւ Հայաստանում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մելանի Մոլթմանը` հանձնաժողովի պատգամավորներին եւ աշխա...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց «Բյուրակն» գիտակրթական համալիր
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Երեւանի «Բյուրակն» գիտակրթական համալիր, ուր ուղեկցեց իր թոռնիկին` Զորիկին:Հայաստանի խորհրդարանի նախագահը ողջույնի խոսքով հանդես եկավ առաջին դասարանցիներին գիտակրթական համալիրում ողջունելու հանդիսա...