Տպել
01.09.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց «Բյուրակն» գիտակրթական համալիր

Սեպտեմբերի 1-ին`  Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Երեւանի «Բյուրակն» գիտակրթական համալիր, ուր ուղեկցեց իր թոռնիկին` Զորիկին:

Հայաստանի խորհրդարանի նախագահը ողջույնի խոսքով հանդես եկավ առաջին դասարանցիներին գիտակրթական համալիրում ողջունելու հանդիսավոր արարողության ընթացքում: Նա մասնավորապես ասաց. «Ուզում եմ մեր բոլորի անունից շնորհավորել ձեզ Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ։ Իրոք, մեր ապագա սերունդը պետք է հասկանա, որ գիտելիքով է մեր երկիրը կայուն զարգանալու, կայանալու։ Մեր ժողովրդի ամենահզոր զենքը` գիտելիքն է»։

Դիմելով «Բյուրակն»-ի մանկավարժական անձնակազմին` պարոն Աբրահամյանն ասաց. «Որպես իշխանություն, որպես պետություն  մենք պետք է աջակցենք դպրոցի կայացմանը, որը շատ կարեւոր է: Մենք ձեր կողքին ենք եւ գտնում ենք, որ մեր երեխաների ապագան ամուր ձեռքերում է»։



01.09.2009
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեցին ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի սեպտեմբերի 15-17-ին գումարվող քառօրյա նիստերի օրակարգի  նախագծում ընդգրկվելիք մի շարք օրինագծեր, որոնք արժանացան հանձնաժողովի դրական եզրակացությանը:...

01.09.2009
Տեխնիկական աջակցություն` հանձնաժողովին
Սեպտեմբերի 1-ին խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով էին այցելել Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ-ի) ծրագրերի տնօրեն Ջեյմս Մակբեթ Ֆորբսը եւ Հայաստանում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մելանի Մոլթմանը` հանձնաժողովի պատգամավորներին եւ աշխա...

01.09.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ,Մարդկային քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատեւության հիմքում միշտ էլ եղել եւ մնում է աշխարհաճանաչողության արդյունքում ձեւավորված գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին:Պատմական իրողություններով պայմանավորված` կրթության դերն  առավե...