Տպել
01.09.2009
Տեխնիկական աջակցություն` հանձնաժողովին


Սեպտեմբերի 1-ին խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով էին այցելել Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ-ի) ծրագրերի տնօրեն Ջեյմս Մակբեթ Ֆորբսը եւ Հայաստանում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մելանի Մոլթմանը` հանձնաժողովի պատգամավորներին եւ աշխատակազմին համակարգչային տեխնիկա տրամադրելու նպատակով: 

 Գերմանական տեխնիկակական համագործակցության ընկերության ներկայացուցիչներին ողջունեց եւ Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաեւ  Ազգային ժողովի անունից աջակցության համար շնորհակալություն հայտնեց խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա նկատեց, որ 2008 թ.-ին ստորագրված` խորհրդարանի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող  ծրագրերը, ինչպես նաեւ GTZ-ի  բոլոր նախաձեռնությունները Հայաստանում հաջողված են ու արդյունավետ:  Նա հույս հայտնեց, որ Ազգային ժողովի հետ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա եւ փոխանցեց խորհրդարանի պատրաստակամությունը այն էլ ավելի զարգացնելու համար: 

ԱԺ ‎ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւս  շնորհակալություն հայտնեց  տեխնիկական օժանդակության համար եւ ընդգծեց, որ գերմանական կազմակերպության հետ հանձնաժողովը համատեղ աշխատանքի արդյունավետ փորձ ունի: Որպես համագործակցության  լավ օրինակ նա մատնանշեց «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքը, որի կիրառման երկու տարիների ընթացքում  փոփոխություն որեւէ  առաջարկ չի ստացվել` չնայած օրենքի կարգավորման լայն դաշտին: ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը համագործակցության ծրագիրը խոստումնալից գնահատելով` առաջարկեց   հաջորդ փուլերում մասնագիտական կարողությունների բարելավմանն ուղղված  միջոցառումներ եւս իրականացնել: 
  
Տկն. Մելանի Մոլթմանը զրույցի ընթացքում ընդգծեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթների կարեւորությունը`  հատկապես բյուջեի նկատմամբ վերահսկողությունը, եւ այն լավագույնս իրականացնելու համար  աջակցելու պատրաստակամություն   հայտնեց: 


01.09.2009
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեցին ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի սեպտեմբերի 15-17-ին գումարվող քառօրյա նիստերի օրակարգի  նախագծում ընդգրկվելիք մի շարք օրինագծեր, որոնք արժանացան հանձնաժողովի դրական եզրակացությանը:...

01.09.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց «Բյուրակն» գիտակրթական համալիր
Սեպտեմբերի 1-ին`  Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Երեւանի «Բյուրակն» գիտակրթական համալիր, ուր ուղեկցեց իր թոռնիկին` Զորիկին:Հայաստանի խորհրդարանի նախագահը ողջույնի խոսքով հանդես եկավ առաջին դասարանցիներին գիտակրթական համալիրում ողջունելու հանդիսա...

01.09.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ,Մարդկային քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատեւության հիմքում միշտ էլ եղել եւ մնում է աշխարհաճանաչողության արդյունքում ձեւավորված գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին:Պատմական իրողություններով պայմանավորված` կրթության դերն  առավե...