«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հայ ժողովրդի ձեռքբերումները խորհրդանշող ամենանշանակալից տոներից մեկի` ԼՂՀ անկախության 18-ամյակի կապակցությամբ:
Գլուխ խոնարհելով Արցախի անկախության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների հիշատակի առջեւ` առավել պարտավորված պետք է լինենք եւ գիտակցենք, որ շարունակական միասնականությունն է լինելու մեր ժողովրդի խաղաղ ապրելու, արարելու եւ նորանոր հաջողություններ արձանագրելու հիմնական գրավականը:
Անկախ ապրելու իրավունք վաստակած արցախահայությանը եւ ողջ հայ ժողովրդին մաղթում եմ երջանկություն, ուժ եւ կորով, իսկ Արցախի պաշտպանության, նրա հզորացման ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացման համազգային նպատակների իրականացման գործում` մեզ բոլորիս միասնական կամք ու նպատակադրում»: