Տպել
02.09.2009
ՀՀ ԱԺ աշխատակիցները Եգիպտոսում մասնակցեցին վերապատրաստման դասընթացի

2009 թ. օգոստոսի 16-27-ը ՀՀ ԱԺ աշխատակազմի 15 աշխատակիցներ մասնակցեցին ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի կազմակերպած «Իրավական մեխանիզմի աշխատանքի կազմակերպում» թեմայով դասընթացին, որն անցկացվում էր Եգիպտոսի դատական հետազոտությունների ազգային կենտրոնում: Վերոնշյալ կենտրոնը 1993 թ. 200 նմանատիպ դասընթացներ է կազմակերպել Հայաստանի կադրերի վերապատրաստման համար, իսկ 950 դասընթաց` ԱՊՀ երկրների համար: Երկշաբաթյա վերապատրաստման կուրսը դասախոսում էին Եգիպտոսի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, ՍԴ անդամներ, Կահիրեի համալսարանի պրոֆեսորներ, դատական հետազոտությունների ազգային կենտրոնի առաջատար մասնագետներ: Ուսումնասիրվող ոլորտները եւ թեմաները բազմազան էին եւ բազմաբնույթ` մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների քննարկումից մինչեւ օրենսդրության կատարելագործմանը միտված մեխանիզմների կիրառում:

Եգիպտոս այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելեցին Եգիպտոսի խորհրդարան, որտեղ ծանոթացան Եգիպտոսի խորհրդարանի պատմությանը եւ օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին: Հայաստանի խորհրդարանական խումբը եղավ նաեւ Ալեքսանդրիայի գրադարանում, Եգիպտական թանգարանում, Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում եւ այլ պատմական ու մշակութային վայրերում: Ջերմ էր ընդունելությունը Եգիպտոսում Հայաստանի դեսպանատանը, ուր խմբին դիմավորեց Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե):

Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ դասընթացի փակման հանդիսավոր արարողությունը: ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի փոխտնօրեն Ուալիդ Շամսը վերապատրաստման դասընթացին մասնակցած ՀՀ ԱԺ աշխատակիցներին հանձնեց ավարտական վկայականներ:   


02.09.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀ ԱԳՆ եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Սեպտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում  տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը  ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ` ամենամյա հավաքի շրջանակում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում անդրադարձ...

02.09.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը ԼՂՀ անկախության 18-ամյակի կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հայ ժողովրդի ձեռքբերումները խորհրդանշող ամենանշանակալից տոներից մեկի` ԼՂՀ անկախության 18-ամյակի կապակցությամբ: Գլուխ խոնարհելով Արցախի անկախության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների հիշատակի առջեւ` առավել պարտավորված պետք է լինենք եւ գիտակցե...