Տպել
08.09.2009
Հովիկ Աբրահամյան. «Ազգային ժողովը պատրաստ է նպաստել Համաշխարհային բանկի հետ համագործակցությանը»

Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀԲ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը եւ հայտնեց դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամությունը: Այդ համատեքստում նա կարեւորեց ՀՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, մասնավորապես, Հայաստանին հատկացված դրամավարկային միջոցները երկրի տնտեսության համար լավագույնս օգտագործելու առումով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Զրույցի ընթացքում նրանք նաեւ անդրադարձան ՀԲ օժանդակությամբ ՀՀ ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական կարողությունների զարգացման բնագավառում հնարավոր համագործակցության հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցեց նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը:


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...