Տպել
22.09.2009
Ուժային կառույցների քաղաքացիական վերահսկողության նոր նախաձեռնություն

Սեպտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ` քննարկելու ՀԿ-ների եւ հանձնաժողովի համագործակցության շրջանակները,  ուժային կառույցների հասարակական վերահսկողության խնդիրները:

Պարոն Կարապետյանը այդ համագործակցությունը կարեւորեց  ազգային անվտանգության ապահովման, օրենսդրական դաշտում եղած թերությունների բացահայտման ու շտկման, օրենքների հետեւողական կիրառման, ինչպես նաեւ հասարակական իրազեկման տեսանկյունից:

ՀԿ-ների ներկայացուցիչները խոսեցին պաշտպանության, ոստիկանության համակարգերում առկա թերությունները քաղաքացիական վերահսկողության ճանապարհով շտկելու անհրաժեշտության մասին եւ ներկայացրին իրենց առաջարկները:

Արդյունավետ համագործակցություն իրականացնելու նպատակով որոշվեց քննարկումներ կազմակերպել կոնկրետ հարցերի վերաբերյալ` հրավիրելով նաեւ խնդրին առնչվող գործադիր մարմնի ներկայացուցիչներին,   համատեղ այցեր կազմակերպել տարբեր գերատեսչություններ եւ անմիջական շփումների միջոցով ծանոթանալ ժողովրդին հուզող խնդիրներին:

Պարոն Կարապետյանը կարեւորեց  ՀԿ-ների մասնագիտական խորհրդատվության դերը եւ համոզմունք հայտնեց, որ ՀԿ-ների հետ հանձնաժողովի համագործակցությունը կլինի խիստ գործնական, իսկ կատարվելիք քայլերը` հետեւողական:


22.09.2009
Հանդիպում ֆրանսիական պատվիրակության հետ
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խումբը հանդիպեց Ֆրանսիայի Առնուվիլ-լե-Գոնեսի քաղաքապետ Միշել Օմասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում  էին բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, խմբի  անդամներ  Գալուստ Սահակյանը եւ Զարուհի Փոստանջյ...