Տպել
22.09.2009
Հանդիպում ֆրանսիական պատվիրակության հետ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խումբը հանդիպեց Ֆրանսիայի Առնուվիլ-լե-Գոնեսի քաղաքապետ Միշել Օմասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում  էին բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, խմբի  անդամներ  Գալուստ Սահակյանը եւ Զարուհի Փոստանջյանը: 

Պարոն Բաբլոյանը խոսեց  երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու համագործակցության մասին, երախտագիտությամբ նշեց, որ Ֆրանսիան մշտապես աջակցել եւ ձեռք է մեկնել  Հայաստանին  դժվար պահերին:

Ֆրանսիայի Առնուվիլ-լե-Գոնեսի քաղաքապետ Միշել Օմասը բարձր գնահատեց ֆրանսահայ համայնքի դերակատարումը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Նա տեղեկացրեց, որ իրենց քաղաքում գործում են հայկական եկեղեցիներ, իսկ 2 տարի առաջ Հրանտ Դինքի անունով  բացվել է հայ-ֆրանսիական դպրոց: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն  առնչվող   հարցեր: