Տպել
23.09.2009
Համաշխարհային բանկի առաքելությունն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պետական հատվածի բարեփոխումների ծրագրի առաքելության ղեկավար Քեթի Լալազարյանի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ  ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկեցին ՀԲ օժանդակությամբ ՀՀ ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական կարողությունների զարգացման բնագավառում համագործակցության կոնկրետ հարցեր: