Տպել
01.10.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բելգիայի Սենատի նախագահին

Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին:

Ողջունելով հյուրին` պրն. Աբրահամյանը հայտնեց իր վստահությունը, որ Բելգիայի Սենատի նախագահի այցը կնպաստի երկու բարեկամ երկրների համագործակցության զարգացմանը: Նա իր գոհունակությունը հայտնեց հայ-բելգիական շփումների արդյունավետության կապակցությամբ եւ ընդգծեց, որ դրանք կարելի է էլ ավելի խորացնել, հատկապես, առեւտրատնտեսական եւ միջխորհրդարանական համագործակցության բնագավառներում: Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների պատգամավորների շփումները անհրաժեշտ է դարձնել պարբերական` այդպիսով զարկ տալով քաղաքական երկխոսությանը:

Հայաստանի խորհրդարանի նախագահը Բելգիայի Սենատի նախագահին շնորհակալություն հայտնեց 1998թ. մարտի 16-ին Բելգիայի խորհրդարանի վերին պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւն ընդունելու կապակցությամբ: Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստանի համարձակ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականության շնորհիվ այսօր իրականություն է դառնում  այդ բանաձեւի այն դրույթը, որը հորդորում էր Թուրքիային առանց նախապայմանների բացել սահմանները եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրները: Իր հյուրի խնդրանքով պրն. Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցերում: Զրուցակիցներըը նաեւ անդրադարձան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը երկու երկրների տնտեսությունների վրա:


01.10.2009
Հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 1-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ, Արմեն Ռուստամյանի նախագահությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Նախաստորագրված  արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին օրե...

01.10.2009
Բելգիայի Սենատի նախագահը հանդիպեց ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 1-ին Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի  գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպեց ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը` խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին, համոզմունք հայտնեց, որ այցը նոր խթան կհանդիսանա երկո...

01.10.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Նախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում
Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,Ողջունում եմ ձեզ եւ հույս հայտնում, որ այս լսումների ընթացքում մանրամասն կքննարկենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, ինչպես նաեւ ձեռք բերված պայմանավորվածություններն արտացոլող նախաստորագրված երկու արձանագրությունները: Այս լսումն...