Տպել
02.10.2009
Հանդիպում Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբում

Հոկտեմբերի 2-ին Հայաստան-Ռումինիա բարեկամական  խմբի ղեկավար Վոլոդյա Բադալյանը, անդամներ Մխիթար Մնացականյանը, Արմեն Մխիթարյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Հովհաննես Մարգարյանը հանդիպեցին «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովին մասնակցող Ռումինիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ:

Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամները նշելով, որ եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, այդ հարցում կարեւորեցին Ռումինիայի փորձը: Հյուրերը բարձր գնահատեցին ռումինահայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, ինչը, նրանց կարծիքով, ազդակ կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների հետագա խորացման համար:  Հանդիպման ընթացքում կարեւորվեց երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդումը, միջխորհրդարանական փոխգործակցությունը, որին կնպաստեն փոխայցերը, կարծիքների փոխանակումը: Կողմերը քննարկեցին տնտեսության, առեւտրի, տրանսպորտի եւ կապի ոլորտներին առնչվող հարցեր: