Տպել
03.10.2009
Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի գնահատմամբ` Հայաստանում մեծ առաջընթաց կա ժողովրդավարության հաստատման առումով

Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի համագործակցության արդյունքում պետք է արձանագրել, որ երկրում իրավիճակը անհամեմատ բարելավվել է ժողովրդավարության կայացման առումով: Նման կարծիք հայտնեց Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոն հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

 Նրա խոսքով` Հայաստանում մեծ առաջընթաց կա ժողովրդավարության հաստատման առումով, բայց իրավիճակը պետք է կատարելագործել եւ երկիրը պետք է դառնա էլ ավելի ժողովրդավար: Բնական է, որ մի քանի տարվա ընթացքում հնարավոր չէ ամեն ինչ բարեփոխել, քանի որ դա երկար ընթացակարգ է: Կարեւորն այն է, որ երկիրը եւ երկրի իշխանությունները ունեն կամք շարունակելու այդ ճանապարհը:

Վենետիկի հանձնաժողովի ընդունած օրենքների կատարողականության թերությունները պարոն Բուքիքիոն բացատրեց նրանով, որ չնայած ՀՀ օրենսդությունը տեքստային առումով վատը չէ, սակայն պրակտիկայում անհրաժեշտ է բարելավել դրանց կիրառական մեխանիզմները:    

Ջանի Բուքիքիոն նշեց, որ 1995 թվականին Վենետիկի հանձնաժողովի անդամ դառնալով, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ եզրագծվել է հարաբերությունների այն շրջանակը, որի մեջ էլ աշխատել են այս տարիների ընթացքում: Հայաստանը մշտապես դիմել է Վենետիկի հանձնաժողովին այն խնդիրների վերաբերյալ, որոնք կարեւոր էին Հայաստանի համար: Նա ամենակարեւոր խնդիրներից մեկը համարեց 2005 թվականի սահամանադրական փոփոխությունները: Այդ հարցերի շրջանակում էր նաեւ Սահմանադրական դատարանի լիազորությունների, իրավասությունների շրջանակի ընդլայնումը, ընտրական օրենսդրության բարելավումը, հանրահավաքների եւ լրատվամիջոցների մասին օրենքները:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...