Տպել
03.10.2009
Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի գնահատմամբ` Հայաստանում մեծ առաջընթաց կա ժողովրդավարության հաստատման առումով

Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի համագործակցության արդյունքում պետք է արձանագրել, որ երկրում իրավիճակը անհամեմատ բարելավվել է ժողովրդավարության կայացման առումով: Նման կարծիք հայտնեց Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոն հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

 Նրա խոսքով` Հայաստանում մեծ առաջընթաց կա ժողովրդավարության հաստատման առումով, բայց իրավիճակը պետք է կատարելագործել եւ երկիրը պետք է դառնա էլ ավելի ժողովրդավար: Բնական է, որ մի քանի տարվա ընթացքում հնարավոր չէ ամեն ինչ բարեփոխել, քանի որ դա երկար ընթացակարգ է: Կարեւորն այն է, որ երկիրը եւ երկրի իշխանությունները ունեն կամք շարունակելու այդ ճանապարհը:

Վենետիկի հանձնաժողովի ընդունած օրենքների կատարողականության թերությունները պարոն Բուքիքիոն բացատրեց նրանով, որ չնայած ՀՀ օրենսդությունը տեքստային առումով վատը չէ, սակայն պրակտիկայում անհրաժեշտ է բարելավել դրանց կիրառական մեխանիզմները:    

Ջանի Բուքիքիոն նշեց, որ 1995 թվականին Վենետիկի հանձնաժողովի անդամ դառնալով, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ եզրագծվել է հարաբերությունների այն շրջանակը, որի մեջ էլ աշխատել են այս տարիների ընթացքում: Հայաստանը մշտապես դիմել է Վենետիկի հանձնաժողովին այն խնդիրների վերաբերյալ, որոնք կարեւոր էին Հայաստանի համար: Նա ամենակարեւոր խնդիրներից մեկը համարեց 2005 թվականի սահամանադրական փոփոխությունները: Այդ հարցերի շրջանակում էր նաեւ Սահմանադրական դատարանի լիազորությունների, իրավասությունների շրջանակի ընդլայնումը, ընտրական օրենսդրության բարելավումը, հանրահավաքների եւ լրատվամիջոցների մասին օրենքները:


03.10.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին։ Բարձրաստիճան հյուրերը մինչ նիստը ներկա գտնվեցին եւ ծանոթացան Մայր բուհի պատմությունը ներկայացնող թանգարանի ցուցանմուշներին։Մայր բուհը 90 տարեկան է։ Երեւանի պետական համա...

03.10.2009
Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց Բելգիայի ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ
Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Ազգային ժողովում գտնվող Բելգիայի ներկայացո...