05.10.2009
Մեկնարկեց ԱԺ աշխատակիցների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը
![](/news_images/7obce.jpg)
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ողջունելով «Աջակցություն Ազգային ժողովին կարողությունների զարգացման հարցում. 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ինչպես նաեւ ԵԱՀԿ այլ գործադիր մարմինների հետ Հայաստանի իշխանությունների ու քաղաքացիական հասարակության հաստատությունների համագործակցությունը:
![](/news_images/1obce.jpg)
Դասընթացի մասնակիցներին եւ կազմակերպիչներին բեղմնավոր աշխատանք մաղթելով` պարոն Ղարիբջանյանը հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ԱԺ աշխատակիցների մասնագիտական հմտությունների եւ ունակությունների խորացմանը, աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
![](/news_images/6obse.jpg)
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ծրագրի բացման կապակցությամբ նշեց, որ փորձագիտական աշխատանքը կարեւոր դեր ունի խորհրդարանի գործունեության համար. փորձագետի աշխատանքով է պայմանավորված օրենսդրական գործընթացի որակը: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը չի սահմանափակվի միայն այս դասընթացով. ծրագրի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակում ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանների միջեւ, ինչպես նաեւ գրականության տրամադրում ՀՀ ԱԺ գրադարանին:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...