Տպել
05.10.2009
Մեկնարկեց ԱԺ աշխատակիցների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը
Հոկտեմբերի 5-ին  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի փորձագիտական կազմի հմտությունները հզորացնող երկշաբաթյա ուսուցողական ծրագիրը: Դասընթացին մասնակցում են ԱԺ աշխատակազմի 25 ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱԺ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ 2009 թ-ին ստորագրված Համագործակցության Հուշագրի շրջանակներում: Դասընթացին միջազգային փորձագետները կանդրադառնան խորհրդարանական ժողովրդավարությանը, հավաքների եւ ինֆորմացիայի ազատությանը, սոցիալական պաշտպանությանը, բնապահպանական օրենսդրությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական բարեփոխումներին եւ այլ ոլորտներին առնչվող թեմաների:
 
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ողջունելով «Աջակցություն Ազգային ժողովին կարողությունների զարգացման հարցում. 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացի  կազմակերպիչներին եւ մասնակիցներին, կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ինչպես նաեւ ԵԱՀԿ այլ գործադիր մարմինների հետ Հայաստանի իշխանությունների ու քաղաքացիական հասարակության հաստատությունների համագործակցությունը: ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ ստորագրված Համագործակցության Հուշագրում, ընդունելով Հայաստանում ներկայացուցչական ժողովրդավարության նոր որակ, ուղղություններ եւ շրջանակ ստեղծելու ընդհանուր նպատակներ, որոշվել է նպաստել Ազգային ժողովի գործունեության հետագա ժողովրդավարացմանն ու հզորացմանը, ինչպես նաեւ ամրապնդել վերջինիս ինստիտուցիոնալ, մարդկային եւ տեխնիկական կարողություններն ու ներուժը:

Դասընթացի մասնակիցներին եւ կազմակերպիչներին բեղմնավոր աշխատանք մաղթելով` պարոն Ղարիբջանյանը հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ԱԺ աշխատակիցների մասնագիտական հմտությունների եւ ունակությունների խորացմանը, աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ծրագրի բացման կապակցությամբ նշեց, որ փորձագիտական աշխատանքը կարեւոր դեր ունի խորհրդարանի գործունեության համար. փորձագետի աշխատանքով է պայմանավորված օրենսդրական գործընթացի որակը: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը չի սահմանափակվի միայն այս դասընթացով. ծրագրի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակում ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանների միջեւ, ինչպես նաեւ գրականության տրամադրում ՀՀ ԱԺ գրադարանին:

05.10.2009
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 5-ին  Ազգային ժողովի  հերթական քառօրյա նիստն սկսվեց չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների հաստատումով:ԱԺ պատգամավորները քննարկեցին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց օրենք...

05.10.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ռամկավար Ազատական Կուսակցության համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներին
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներ Արշավիր Գյոնջյանին, Երվանդ Ազատյանին, Վարդան Ուզունյանին եւ Հակոբ Ավետիքյանին:Ողջունելով հյուրերին խորհրդարանի հարկի տակ` պրն. Աբրահամյանը կարեւորեց մայր Հայաստանի...

05.10.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայ-ֆրանսիական հարաբերությունները գերազանց են»
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ-դ Ազյուր տարածաշրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Վոզելի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին` Ագային ժողովի նախագահն իր վստահությունը հայտնեց, որ Պրովանս-Ալպ-Կոտ-դ...

05.10.2009
Կրկին կբացվեն խորհրդարանի դռները
              «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-ին, ժամը 13.30- ին  կրկին կբացվեն խորհրդարանի դռները:          ԱԺ այգում կցուցադրվեն հաշմանդամ երիտասարդների ձեռք...