Տպել
05.10.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայ-ֆրանսիական հարաբերությունները գերազանց են»

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ-դ Ազյուր տարածաշրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Վոզելի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ագային ժողովի նախագահն իր վստահությունը հայտնեց, որ Պրովանս-Ալպ-Կոտ-դ Ազյուր տարածաշրջանային խորհրդի պատվիրակության այցը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը: Պրն. Աբրահամյանն այդ հարաբերությունները բնորոշեց գերազանց եւ բարձր գնահատեց երկու երկրների մարզերի եւ տարածաշրջանների, ինչպես նաեւ բազմաթիվ համայնքների ուղղակի եւ ապակենտրոնացված համագործակցությունը: Այդ համատեքստում նա իր գոհունակությունը հայտնեց Պրովանս-Ալպ-Կոտ-դ Ազյուր տարածաշրջանի եւ Լոռու մարզի միջեւ ծավալվող համագործակցության կապակցությամբ:

Հայաստանի խորհրդարանի նախագահը նաեւ շնորհակալություն հայտնեց պրն. Վոզելին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշման եւ այդ գործընթացին իր անձնական ներդրման համար։ Պրն. Աբրահամյանը հատկապես կարեւորեց Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ`Ազյուր տարածաշրջանային խորհրդի  2008թ. դեկտեմբերի 12-ի միաձայն որոշումը, համաձայն որի խորհուրդը դիմեց Ֆրանսիայի կառավարությանը եւ Սենատին` առաջարկելով վերջինիս օրակարգում անհապաղ ընդգրկել Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ  քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ  առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում` պատասխանելով իր հյուրերի բազմաթիվ հարցերին:

Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...