Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ-դ Ազյուր տարածաշրջանային խորհրդի նախագահ,
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Վոզելի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Ագային ժողովի նախագահն իր վստահությունը հայտնեց, որ Պրովանս-Ալպ-Կոտ-դ Ազյուր տարածաշրջանային խորհրդի պատվիրակության այցը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը: Պրն. Աբրահամյանն այդ հարաբերությունները բնորոշեց գերազանց եւ բարձր գնահատեց երկու երկրների մարզերի եւ տարածաշրջանների, ինչպես նաեւ բազմաթիվ համայնքների ուղղակի եւ ապակենտրոնացված համագործակցությունը: Այդ համատեքստում նա իր գոհունակությունը հայտնեց Պրովանս-Ալպ-Կոտ-դ Ազյուր տարածաշրջանի եւ Լոռու մարզի միջեւ ծավալվող համագործակցության կապակցությամբ:
Հայաստանի խորհրդարանի նախագահը նաեւ շնորհակալություն հայտնեց պրն. Վոզելին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշման եւ այդ գործընթացին իր անձնական ներդրման համար։ Պրն. Աբրահամյանը հատկապես կարեւորեց Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ`Ազյուր տարածաշրջանային խորհրդի 2008թ. դեկտեմբերի 12-ի միաձայն որոշումը, համաձայն որի խորհուրդը դիմեց Ֆրանսիայի կառավարությանը եւ Սենատին` առաջարկելով վերջինիս օրակարգում անհապաղ ընդգրկել Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում` պատասխանելով իր հյուրերի բազմաթիվ հարցերին:
Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը:
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստն սկսվեց չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների հաստատումով:ԱԺ պատգամավորները քննարկեցին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց օրենք...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ռամկավար Ազատական Կուսակցության համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներին
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներ Արշավիր Գյոնջյանին, Երվանդ Ազատյանին, Վարդան Ուզունյանին եւ Հակոբ Ավետիքյանին:Ողջունելով հյուրերին խորհրդարանի հարկի տակ` պրն. Աբրահամյանը կարեւորեց մայր Հայաստանի...
Կրկին կբացվեն խորհրդարանի դռները
«Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-ին, ժամը 13.30- ին կրկին կբացվեն խորհրդարանի դռները: ԱԺ այգում կցուցադրվեն հաշմանդամ երիտասարդների ձեռք...
Մեկնարկեց ԱԺ աշխատակիցների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը
Հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի փորձագիտական կազմի հմտությունները հզորացնող երկշաբաթյա ուսուցողական ծրագիրը: Դասընթացին մասնակցում են ԱԺ աշխատակազմի 25 ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱԺ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ 2009 թ-...