Տպել
05.10.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ռամկավար Ազատական Կուսակցության համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներ Արշավիր Գյոնջյանին, Երվանդ Ազատյանին, Վարդան Ուզունյանին եւ Հակոբ Ավետիքյանին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանի հարկի տակ` պրն. Աբրահամյանը կարեւորեց մայր Հայաստանի եւ Սփյուռքի միասնությունը ընթացող տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Նա բարձր գնահատեց Ռամկավար ազատական կուսակցության 85-ամյա պատմությունը եւ դերակատարությունը հայոց կյանքում, մասնավորապես, սփյուռքի հայապահպանության գործում:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկեցին առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիրը, ինչպես նաեւ անդրադարձան հայությանը հուզող մի շարք օրախնդիր հարցերի:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...