Տպել
06.10.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիին:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կարեւորեց 2009թ. հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջեւ կնված Փոխըմբռնման հուշագիրը, որն ուրվագծեց կողմերի համագործակցության ոլորտները: Պրն. Աբրահամյանը հայտնեց ՀՀ ԱԺ պատրաստակամությունը  էլ ավելի խորացնել ՄԱԿ մասնագիտական այդ կառույցի հետ համագործակցությունը:

Այնուհետեւ կողմերը քննարկեցին ՀՀ ԱԺ-ում երեխաների իրավունքների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը: Տկն. Մոշիրին պրն. Աբրահամյանին ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, ուսումնասիրությունները երեխաների իրավունքների վերաբերյալ, ինչպես նաեւ նախադպրոցական կրթության, մանկական առողջության եւ սննդի հետ կապված հարցերը:

Հանդիպմանը մասնակցեց ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...