Տպել
06.10.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիին:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կարեւորեց 2009թ. հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջեւ կնված Փոխըմբռնման հուշագիրը, որն ուրվագծեց կողմերի համագործակցության ոլորտները: Պրն. Աբրահամյանը հայտնեց ՀՀ ԱԺ պատրաստակամությունը  էլ ավելի խորացնել ՄԱԿ մասնագիտական այդ կառույցի հետ համագործակցությունը:

Այնուհետեւ կողմերը քննարկեցին ՀՀ ԱԺ-ում երեխաների իրավունքների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը: Տկն. Մոշիրին պրն. Աբրահամյանին ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, ուսումնասիրությունները երեխաների իրավունքների վերաբերյալ, ինչպես նաեւ նախադպրոցական կրթության, մանկական առողջության եւ սննդի հետ կապված հարցերը:

Հանդիպմանը մասնակցեց ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը:


06.10.2009
Խորհրդարանը քննարկեց մի շարք օրինագծեր
Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ին քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց քվեարկություններով: Ընդունվեցին նախորդ օրը քննարկված օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում եւ միջազգային մեկ համաձայնագիր:Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատգամավորներին առաջարկեց ընդունել «Մաքսային ծառայութ...

06.10.2009
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի ընտրական մարմնի պատվիրակությանը
Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-գերմանական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար   Արեւիկ Պետրոսյանն ընդունեց «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2010» ծրագրի մասնակիցների ընտրության նպատակով Երեւանում գտնվող «Կրթաթոշակի» ընտրական մարմնի պատվիրակությանը, որի կազմում ...