Տպել
07.10.2009
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Բրիտանական խորհրդի Սեւծովյան տարածաշրջանի տնօրենին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց Բրիտանական խորհրդի Սեւծովյան տարածաշրջանի տնօրեն Ռոզմարի Արնոթի հետ` քննարկելու «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում Բրիտանական խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ ծրագրերի ղեկավար Ինեսա Մուրադյանը:

Հյուրի խնդրանքով ներկայացնելով իր մոտեցումները ծրագրի արդյունավետ իրականացման վերաբերյալ` ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն առաջարկեց մինչ ծրագրի կենսագործումը այն քննարկել ՀՀ ԱԺ նախագահի հետ, այնուհետեւ որոշել համագործակցության ձեւաչափը, ծրագրի կիրառման մեխանիզմները եւ հետագա անելիքները: Տիկին Պետրոսյանը ծրագրի շրջանակներում կարեւորեց տեխնիկական եւ փորձագիտական աջակցությունը: Կարեւորելով  քաղաքական կյանքում կանանց  դերի բարձրացումը` նա անդրադարձավ Հայաստանի խորհրդարանում, ԱԺ խմբակցություններում եւ հանձնաժողովներում կանանց ներկայացվածությանը, միջազգային կառույցներում նրանց քաղաքական ակտիվ գործունեությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր եւս:



16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...