Տպել
09.10.2009
Վախճանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյանը

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում  ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով  վախճանվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը:

Մելիք Ապրեսի Գասպարյանը ծնվել է 1951թ. հունվարի 2-ին Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղում։

1973թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտացում։

19731978թթ. աշխատել է Վարդենիսի ոռոգման  եւ ջրարբիացման սիստեմների վարչությունում` որպես ջրօգտագործման բաժնի պետ, 19781979թթ.` «Հայպետկոմգյուղտեխնիկա» հանրապետական կոմիտեում՝ մատակարարման կազմակերպման վարչության ավագ ինժեներ, բաժնի վարիչ, 19791980թթ. Վարդենիսի ժողովրդական վերահսկողության շրջանային կոմիտեում տեսուչ, պետի տեղակալ, 19801983թթ.` ՀԿԿ Վարդենիսի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 19831984թթ.` Վարդենիսի երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարանի տնօրեն, 19841994թթ.՝ Վարդենիսի ոռոգման եւ ջրարբիացման սիստեմների վարչության պետ, 19941996թթ.` Երեւանի «Հայջրշին» միավորման պետի տեղակալ, կոմերցիայի եւ տրանսպորտի վարչության  պետ, 19961999թթ.՝ «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊԸ հիմնադիր։

1999-2003թթ. Ազգային ժողովի պատգամավոր (թիվ  45 ընտրատարածք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի, ապա պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ։  «Կայունություն»,  ապա «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ։

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր էր  ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ազգային ժողովի պետական -իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր:

Ամուսնացած էր, ուներ  չորս երեխա։

Մելիք Գասպարյանի  հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 18-ին Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան 10, բն 27 հասցեում, հոկտեմբերի 10-ին  ժամը 18-ին Վարդենիս քաղաքի Աճառյան 20 հասցեում, հուղարկավորությունը` հոկտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի  ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը , ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմը իրենց խորին ցավակցությունն են  հայտնում  սիրելի գործընկերոջ հարազատներին:



16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...