Տպել
09.10.2009
Եվգենի Գլադունչիկը պարգեւատրվեց ՀՀ ԱԺ պատվո մեդալով

Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ երկարատեւ, անբասիր աշխատանքի եւ բարեսիրական շարունակական գործունեության համար պարգեւատրեց  ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով :

 Իր խոսքում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին`  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրելու խնդրանքով:  Պարոն Ղարիբջանյանի խոսքով, եթե վերջին մեկ տարվա ընթացքում ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվել են բանակաշինության, առողջապահության ոլորտների նվիրյալները, ապա այսօր առաջին անգամ  ԱԺ պատվո մեդալ է տրվում բարերարի : Պարոն Ղարիբջանյանը նշեց, որ  Եվգենի Գլադունչիկը ոչ միայն տնտեսության մեջ է հսկայական աշխատանքներ կատարել, այլեւ տարբեր բնագավառներում   բարեգործական մեծ ծրագրեր է իրականացրել:

Պարոն Գլադունչիկը շնորհակալություն հայտնեց իր աշխատանքի բարձր գնահատանքի  համար` նշելով,  որ այս բարձր պարգեւը պարտավորեցնում  է այդ վստահությանը արժանի գործունեություն ծավալել ապագայում եւս :


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...