Տպել
09.10.2009
Եվգենի Գլադունչիկը պարգեւատրվեց ՀՀ ԱԺ պատվո մեդալով

Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ երկարատեւ, անբասիր աշխատանքի եւ բարեսիրական շարունակական գործունեության համար պարգեւատրեց  ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով :

 Իր խոսքում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին`  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրելու խնդրանքով:  Պարոն Ղարիբջանյանի խոսքով, եթե վերջին մեկ տարվա ընթացքում ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվել են բանակաշինության, առողջապահության ոլորտների նվիրյալները, ապա այսօր առաջին անգամ  ԱԺ պատվո մեդալ է տրվում բարերարի : Պարոն Ղարիբջանյանը նշեց, որ  Եվգենի Գլադունչիկը ոչ միայն տնտեսության մեջ է հսկայական աշխատանքներ կատարել, այլեւ տարբեր բնագավառներում   բարեգործական մեծ ծրագրեր է իրականացրել:

Պարոն Գլադունչիկը շնորհակալություն հայտնեց իր աշխատանքի բարձր գնահատանքի  համար` նշելով,  որ այս բարձր պարգեւը պարտավորեցնում  է այդ վստահությանը արժանի գործունեություն ծավալել ապագայում եւս :


09.10.2009
Խորհրդարանական ճեպազրույցները
Հոկտեմբերի 9-ին  տեղի ունեցան խորհրդարանական խմբակցությունների  ճեպազրույցները: Հարցերը վերաբերում էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններին:ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց, թե հույս ուներ, որ ՀՀ նախագահի սփյուռքյան հանդիպումները ՀՀ ...

09.10.2009
Վախճանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյանը
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում  ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով  վախճանվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը:Մելիք Ապրեսի Գասպարյանը ծնվել է 1951թ. հունվարի 2-ին Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղում։ 1973թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ստանալ...