Տպել
13.10.2009
Ստացվել է 1248 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ օրենսդրական գործունեության ապահովման վարչությունը հրապարակում է 2009 թ. երրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ  ԱԺ նախագահին  է հանձնվել քաղաքացիների 393, փոխնախագահներին` 25 նամակ:  ԱԺ նախագահը եւ  փոխնախագահները  պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 283 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 547  նամակ. պատասխանել են բոլորին:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ‎‎ֆինանսական, կենցաղային խնդիրներ: