Տպել
14.10.2009
Հրավիրում ենք Ազգային ժողովի այգի` մասնակցելու Ս. Թարգմանչաց տոնին նվիրված տոնախմբությանը

«Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմը եւ ՀՀԿ կանանց խորհուրդը հրավիրում են բոլորին մասնակցելու Ս. Թարգմանչաց տոնին եւ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված տոնախմբությանը:

Այն տեղի կունենա  հոկտեմբերի 15-ին ժամը 15.00-ին Ազգային ժողովի այգում:

Տոնախմբությունը կեզրափակվի խաչապտույտով, որը կառաջնորդեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Խաչապտույտը սկիզբ կառնի Ազգային ժողովի բակից եւ կավարտվի Աբովյան փողոցում գտնվող Ս.Կաթողիկե եկեղեցու բակում, որտեղ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կմասնակցեն շուրջպարի:



16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...