Տպել
20.10.2009
Մեկնարկեց ասմունքի մանկապատանեկան փառատոնի երկրորդ փուլը

«ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, «Մետաքսյա Սիմոնյան» եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամների նախաձեռնությամբ անցկացվում է ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոն, որը նվիրված է հայ ազգային պոեզիային: Հայաստանի մարզերի, Ջավախքի եւ Արցախի դպրոցների 11-17 տարեկան 2000 դպրոցականներ արդեն մասնակցել են փառատոնի առաջին փուլին:

Հոկտեմբերի 20-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ մեկնարկեց փառատոնի երկրորդ փուլը:   Արարատի, Արտաշատի եւ Մասիսի  դպրոցների 28 ներկայացուցիչներ արտասանեցին Չարենցի, Իսահակյանի, Սահյանի, Սեւակի  ստեղծագործություններից:  Արարատի մարզային փուլի մասնակիցներից վեցը ճանաչվեցին  հաղթողներ, որոնք ներկայացնում էին 11-13 եւ 14-17 տարիքային խմբերը: Մասնակիցներն ու հաղթողները պարգեւատրվեցին գրքերով ու ծաղիկներով:  Արարատի մարզային փուլի հաղթողները  կմասնակցեն  փառատոնի եզրափակիչ փուլին, որը կկայանա դեկտեմբերին:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...