Տպել
21.10.2009
Հանդիպում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ փոխնախագահ Վարդան Բոստանջյանը հանդիպեցին Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հենկ Յան Օրմելի գլխավորած Նիդեռլանդների խորհրդարանի պատվիրակությանը:

Հյուրերի խնդրանքով պարոն Այվազյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը, համաշխարհային ֆինանսական-տնտեսական ճգնաժամի եւ շրջափակման ազդեցությունը Հայաստանի տնտեսության զարգացման եւ արտաքին առեւտրի ծավալների վրա: Նրա գնահատմամբ` Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը եւ հարեւան երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը  տնտեսության աստիճանական զարգացման եւ արտաքին առեւտրի ծավալների մեծացման հնարավորություն կստեղծի եւ կարեւոր նշանակություն կունենա  տարածաշրջանի ու Եվրոպայի հետ տնտեսական  համագործակցության ամրապնդման տեսանկյունից:

Պարոն Օրմելը նկատեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումն ու սահմանների բացումը ոչ միայն օգտակար կլինի երկու երկրների եւ տարածաշրջանային բազում խնդիրների լուծման առումով, այլեւ կարագացնի եվրաինտեգրման գործընթացները, քանզի իրենք միշտ էլ Հարավային Կովկասը  Եվրոպայի բաղկացուցիչ մաս են համարել:

Հանդիպմանը քննարկվեցին  տարածաշրջանային տնտեսական քաղաքականության հեռանկարներին ու երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող այլ հարցեր եւս:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...