Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քայդենաուին:
Ողջունելով տկն. Քայդենաուին` պրն. Աբրահամյանը կարեւորեց ՀՀ եւ ԱՄՆ միջեւ բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում: Հայաստանի խորհրդարանի նախագահը, գնահատելով ԱՄՆ դրական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ զարգանալ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, ինչպես նաեւ անդրադարձան Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու գործընթացին:
Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...