Տպել
21.10.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քայդենաուին:

Ողջունելով տկն. Քայդենաուին` պրն. Աբրահամյանը կարեւորեց ՀՀ եւ ԱՄՆ միջեւ բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում: Հայաստանի խորհրդարանի նախագահը, գնահատելով ԱՄՆ դրական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ զարգանալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, ինչպես նաեւ անդրադարձան Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու գործընթացին:

Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:


21.10.2009
Հանդիպում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ փոխնախագահ Վարդան Բոստանջյանը հանդիպեցին Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հենկ Յան Օրմելի գլխավորած Նիդեռլանդների խորհրդարանի պատվիրակությանը:Հյուրերի խնդրանքով...