Տպել
22.10.2009
Սոչիի քաղաքային Դումայի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդունեցին Սոչիի քաղաքային Դումայի ղեկավար Վալերի Պոդպովետնիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, «Սոչի-2010» օլիմպիական խաղերի կազմակերպման ընթացքին, հոկտեմբերի 23-ից 25-ը Երեւանում կայանալիք Պանարմենիան Էքսպո-2009 ավանդական դարձած ցուցահանդեսին, հայկական համայնքի դերակատարությանը Սոչիի քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին Երեւանի եւ Սոչիի միջեւ համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ եղավ նաեւ առեւտրի եւ արդյունաբերության, շինարարության, տնտեսության եւ այլ ոլորտներին առնչվող հարցերի:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...