Տպել
23.10.2009
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  հոկտեմբերի 26-29-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ վեցերորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 9 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 63 հարց, միջազգային 16 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 26-29 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 26-ի ԱԺ նիստում:

16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...