Տպել
28.10.2009
Պարզաբանում

ՀՀ Ազգային ժողովի` որպես բարձրագույն ներկայացուցչական եւ օրենսդիր մարմնի գործունեության հրապարակայնության, ինչպես նաեւ ԱԺ նստավայրի, որպես Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի ճանաչողական նպատակով հանրության  հասանելիությունն ապահովելու  նպատակով,  2009թ. հունիսի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ հաստատվել է ՀՀ ԱԺ նստավայր ճանաչողական այցերի կազմակերպման կարգը :

Այս համատեքստում սիրով տեղեկացնում ենք, որ վերոնշյալ կարգադրությանը համապատասխան արդեն իսկ կազմակերպվել են բազմաթիվ ճանաչողական այցեր: Այսուհետ եւս` հավատարիմ մնալով բաց եւ հրապարակային աշխատելու իր դիրքորոշմանը, Ազգային ժողովը իր պատրաստակամությունն է հայտնում ապահովելու ԱԺ նստավայր ճանաչողական այցերի կազմակերպումը , ինչպես նաեւ  մուտքը  այն անձանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն այցելել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: