28.10.2009
Հովիկ Աբրահամյան. «ԱԺ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել Բրիտանական խորհրդի հետ»
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց
Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բերդին:
Ողջունելով հյուրին` խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ ՀՀ ԱԺ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել Բրիտանական խորհրդի հետ: Նա մասնավորապես կարեւորեց Հայաստանի քաղաքական կյանքում կանանց մասնակցությանը եւ մեր երկրի եվրոպական ինտեգրմանը նպաստող ծրագրերի իրականացումը: Ապա զրուցակիցները ձեռնամուխ եղան Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից իրագործվող ծրագրերի քննարկմանը:
Հանդիպմանը նաեւ մասնակցեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը: