Հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց
Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Հանդիպման առանցքում առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացն էր:
Պրն Աբրահամյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում եւ շեշտեց, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի: Այդ համատեքստում նա ընդգծեց, որ այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնել որեւէ միակողմանի պարտավորություն եւ դիմել է այդ քայլին երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրեց ԵՄ հատուկ ներկայացուցչին, որ եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրություններն, ապա հայկական կողմն առանց հապաղելու կձեռնարկի համապատասխան համարժեք քայլեր:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հարկային փաթեթը
Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրակարգային բոլոր նախագծերը` անցավ մի շարք միջազգային պայմանագրերի քննարկմանը:2008 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որ...
Հովիկ Աբրահամյան. «ԱԺ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել Բրիտանական խորհրդի հետ»
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բերդին:Ողջունելով հյուրին` խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ ՀՀ ԱԺ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել Բրիտանական խորհրդի հետ: Նա մասնավորապես կարեւորեց Հայաստանի քաղաքական կյ...
Պարզաբանում
ՀՀ Ազգային ժողովի` որպես բարձրագույն ներկայացուցչական եւ օրենսդիր մարմնի գործունեության հրապարակայնության, ինչպես նաեւ ԱԺ նստավայրի, որպես Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի ճանաչողական նպատակով հանրության հասանելիությունն ապահովելու նպատակով, 2009թ. հունիսի 29...