Տպել
28.10.2009
Հովիկ Աբրահամյան. «Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի»

Հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպման առանցքում  առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացն էր:

Պրն Աբրահամյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում եւ շեշտեց, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի: Այդ համատեքստում նա ընդգծեց, որ այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնել որեւէ միակողմանի պարտավորություն եւ դիմել է այդ քայլին երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով:  ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրեց ԵՄ հատուկ ներկայացուցչին, որ եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրություններն, ապա հայկական կողմն առանց հապաղելու կձեռնարկի համապատասխան համարժեք քայլեր:


28.10.2009
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հարկային փաթեթը
Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրակարգային բոլոր նախագծերը` անցավ մի շարք միջազգային պայմանագրերի քննարկմանը:2008 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որ...

28.10.2009
Հովիկ Աբրահամյան. «ԱԺ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել Բրիտանական խորհրդի հետ»
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բերդին:Ողջունելով հյուրին` խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ ՀՀ ԱԺ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել Բրիտանական խորհրդի հետ: Նա մասնավորապես կարեւորեց Հայաստանի քաղաքական կյ...

28.10.2009
Պարզաբանում
ՀՀ Ազգային ժողովի` որպես բարձրագույն ներկայացուցչական եւ օրենսդիր մարմնի գործունեության հրապարակայնության, ինչպես նաեւ ԱԺ նստավայրի, որպես Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի ճանաչողական նպատակով հանրության  հասանելիությունն ապահովելու  նպատակով,  2009թ. հունիսի 29...