Տպել
29.10.2009
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց ԱՊՀ երկրների արխիվային ծառայությունների ղեկավարներին

Հոկտեմբերի 29-ին ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց   ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայության ղեկավարներին, որոնք Հայաստանում էին գտնվում ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների  խորհրդի հերթական նիստին եւ Արխիվների միջազգային խորհրդի Եվրասիական բաժանմունքի 10-րդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

Տիկին Պետրոսյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ իր անունից ողջունեց հյուրերին: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ  հայ ժողովուրդը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ առաջիններից է ստեղծել  գիր ու գրականություն եւ հազարամյակների թոհուբոհի միջով ձեռագիր մատյանների մի մասը կարողացել հասցնել մինչեւ մեր օրերը, որոնք հիմնականում պահվում են Մատենադարանում:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի պետական արխիվային համակարգի կայացման գործում իր ավանդն է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովը: Միայն այն փաստը, որ անկախության տարիներին ընդունվել են արխիվային գործին առնչվող երեք օրենքներ, խոսում է այն մասին, որ մեր երկիրը մշտապես ձգտում է կատարելագործել արխիվային գործին վերաբերող օրենսդրությունը  եւ հետ չմնալ այդ ոլորտի զարգացման գործընթացներից: Տիկին Պետրոսյանը նկատեց, որ 2004 թ. ընդունված արխիվային գործի մասին ՀՀ օրենքը մշակվել է ԱՊՀ երկրների փորձի ու ձեռքբերումների հաշվառումով, սակայն այսօր գիտատեխնիկական առաջընթացը  նոր պահանջներ է թելադրում. անհրաժեշտ է զարգացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, կատարելագործել համապատասխան օրենսդրությունը եւ ներդնել փաստաթղթերի պահպանման ու արխիվացման նոր մեթոդներ: Այս  ուղղությամբ ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում եւ շուտով հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ: Տիկին Պետրոսյանն ընդգծեց ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների համագործակցության եւ արխիվի կառավարման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվեցին արխիվացման ոլորտում կատարված ձեռքբերումներին, փորձի փոխանակմանը, ԱՊՀ երկրների արխիվային ծառայությունների համագործակցությանն առնչվող հարցեր:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...