Տպել
29.10.2009
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց ԱՊՀ երկրների արխիվային ծառայությունների ղեկավարներին

Հոկտեմբերի 29-ին ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց   ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայության ղեկավարներին, որոնք Հայաստանում էին գտնվում ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների  խորհրդի հերթական նիստին եւ Արխիվների միջազգային խորհրդի Եվրասիական բաժանմունքի 10-րդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

Տիկին Պետրոսյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ իր անունից ողջունեց հյուրերին: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ  հայ ժողովուրդը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ առաջիններից է ստեղծել  գիր ու գրականություն եւ հազարամյակների թոհուբոհի միջով ձեռագիր մատյանների մի մասը կարողացել հասցնել մինչեւ մեր օրերը, որոնք հիմնականում պահվում են Մատենադարանում:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի պետական արխիվային համակարգի կայացման գործում իր ավանդն է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովը: Միայն այն փաստը, որ անկախության տարիներին ընդունվել են արխիվային գործին առնչվող երեք օրենքներ, խոսում է այն մասին, որ մեր երկիրը մշտապես ձգտում է կատարելագործել արխիվային գործին վերաբերող օրենսդրությունը  եւ հետ չմնալ այդ ոլորտի զարգացման գործընթացներից: Տիկին Պետրոսյանը նկատեց, որ 2004 թ. ընդունված արխիվային գործի մասին ՀՀ օրենքը մշակվել է ԱՊՀ երկրների փորձի ու ձեռքբերումների հաշվառումով, սակայն այսօր գիտատեխնիկական առաջընթացը  նոր պահանջներ է թելադրում. անհրաժեշտ է զարգացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, կատարելագործել համապատասխան օրենսդրությունը եւ ներդնել փաստաթղթերի պահպանման ու արխիվացման նոր մեթոդներ: Այս  ուղղությամբ ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում եւ շուտով հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ: Տիկին Պետրոսյանն ընդգծեց ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների համագործակցության եւ արխիվի կառավարման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվեցին արխիվացման ոլորտում կատարված ձեռքբերումներին, փորձի փոխանակմանը, ԱՊՀ երկրների արխիվային ծառայությունների համագործակցությանն առնչվող հարցեր:


29.10.2009
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը հոկտեմբերի 29-ի նիստը սկսեց նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկության կազմակերպմամբ: Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կ...

29.10.2009
Միջխորհրդարանական միության 121-րդ վեհաժողովը
Հոկտեմբերի 19-21-ը Ժնեւում տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության 121-րդ վեհաժողովը, որին մասնակցեց ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը `ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար  Սամվել Նիկոյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Միքայել Վարդանյանը: Մ...

29.10.2009
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1.  Ուրբաթ,  30 հոկտեմբերի 2009թ., ժ. 11.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը՝«Հայաստանի Հանրապետության  2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսակա...