Տպել
30.10.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին

Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգեբերգին:

Ողջունելով հյուրին` խորհրդարանի նախագահը շնարհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Պրն Աբրահամյանն իր վստահությունը հայտնեց, որ դեսպանի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել երկկողմ հարաբերությունները` այն բարձրացնելով նոր մակարդակի: Այդ համատեքստում նա բարձր գնահատեց հայ-նիդեռլանդական միջխորհրդարանական շփումները, ինչպես նաեւ կարեւորեց համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում: ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Նիդեռլանդները կշարունակեն նպաստել ՀՀ եվրոինտեգրման գործընթացին` օգտագործելով ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի ընձեռած հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում Նիդեռլանդների դեսպանի խնդրանքով Հայաստանի խորհրդարանի նախագահը ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման եւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցերում: Զրուցակիցները նաեւ անդրադարձան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...