Տպել
30.10.2009
Համագործակցությունը կլինի շարունակական

ԱԺ աշխատակազմի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ կնքված հուշագրի համաձայն, ԱԺ աշխատակազմի 23 փորձագետներ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում անցան վերապատրաստման դասընթացներ։ Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ 

ԱԺ աշխատակազմի փորձագետներին դասընթացներն ավարտելու կապակցությամբ շնորհավորեցին եւ բարեմաղթանքի խոսքեր ասացին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նշվեց, որ համագործակցության հուշագիրն արդյունք է ԱԺ աշխատակազմի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ բավականին լուրջ համատեղ աշխատանքի։ Կարեւորվեց այն հանգամանքը, որ փաստաթուղթը ընդլայնում է երկուստեք համագործակցության շրջանակները, հնարավորություն տալիս փորձի փոխանակման, փոխադարձ շփումների։

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ԱԺ աշխատակազմի վերապատրաստված փորձագետներին հանձնեց ավարտական վկայականներն ու նվերներ։

Հավելենք, որ ԱԺ աշխատակազմի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը կլինի շարունակական։


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...