Տպել
07.11.2009
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ամենայն Հայոց կաթողիկոսին

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Աթոռի վեհարանում խորհրդարանի նախագահին եւ նրան ուղեկցող անձանց ընդունեց Վեհափառ Հայրապետը։

Հայ առաքելական եկեղեցու օրացույցով նոյեմբերի 4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության տարեդարձն է։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորելով Ամենայն Հայոց կաթողիկոսին օծման եւ գահակալության 10-ամյակի կապակցությամբ, նշեց, որ տասը տարվա ընթացքում մեծ առաջընթաց է նկատվում պետության, ժողովրդի եւ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերություններում։ Այդ կարեւոր եւ նվիրական գործում իր մեծ ներդրումն ունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Պարոն Աբրահամյանը իր եւ Հայաստանի օրենսդիր իշխանության անունից մեկ անգամ եւս շնորհավորելով, Վեհափառ Հայրապետին հանձնեց հուշանվեր։

Վեհափառ Հայրապետը երախտիքի խոսք ասելով, նշեց, որ խորապես զգացված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ պարոն Աբրահամյանի ազնիվ վերաբերմունքից։ Ամենայն Հայոց կաթողիկոսը նաեւ նշեց, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ձեռքբերումները տոգորված են հայրենի իշխանությունների բարյացակամությամբ եւ զորակցությամբ։


07.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Լոռու մարզ
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Լոռու մարզ: Մարզպետարանում աշխատանքային կարճատեւ խորհրդակցությունից հետո ԱԺ նախագահը հյուրընկալվեց ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպությունում: Կեսօրին Վանաձորում կայացավ «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հով...