Տպել
11.11.2009
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում

Նոյեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին:

Ողջունելով դեսպանին`  Արմեն Ռուստամյանը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների համանման հանձնաժողովների միջեւ կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը, բարեկամության պատգամավորական խմբերի փոխգործակցությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Հյուրը հետաքրքրված էր Ցյուրիխում ստորագրված հայ- թուրքական արձանագրությունների հետագա ընթացքով: Այս համատեքստում Արմեն Ռուստամյանը տեղեկություններ հաղորդեց Հայաստանի խորհրդարանում պայմանագրերի վավերացման գործընթացի վերաբերյալ: Պարոն Ռուստամյանն իրազեկեց, որ իր գլխավորած հանձնաժողովը հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Նա մտահոգություն հայտնեց ստորագրված փաստաթղթում տեղ գտած  որոշ ձեւակերպումների վերաբերյալ` նշելով, որ Հայաստանը ընդհանուր առմամբ կողմ է սահմանների բացմանը առանց նախապայմանների:

Հանդիպմանը քննարկվեցին ԼՂ հիմնահարցին, հայ-վրացական հարաբերություններին առնչվող  եւ այլ հարցեր եւս: