Նոյեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
Ողջունելով դեսպանին` Արմեն Ռուստամյանը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների համանման հանձնաժողովների միջեւ կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը, բարեկամության պատգամավորական խմբերի փոխգործակցությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Հյուրը հետաքրքրված էր Ցյուրիխում ստորագրված հայ- թուրքական արձանագրությունների հետագա ընթացքով: Այս համատեքստում Արմեն Ռուստամյանը տեղեկություններ հաղորդեց Հայաստանի խորհրդարանում պայմանագրերի վավերացման գործընթացի վերաբերյալ: Պարոն Ռուստամյանն իրազեկեց, որ իր գլխավորած հանձնաժողովը հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Նա մտահոգություն հայտնեց ստորագրված փաստաթղթում տեղ գտած որոշ ձեւակերպումների վերաբերյալ` նշելով, որ Հայաստանը ընդհանուր առմամբ կողմ է սահմանների բացմանը առանց նախապայմանների:
Հանդիպմանը քննարկվեցին ԼՂ հիմնահարցին, հայ-վրացական հարաբերություններին առնչվող եւ այլ հարցեր եւս:
Նոր համակարգ բնապահպանության ոլորտում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ` «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» ...
Տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 11-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մի խումբ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվեց: Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպանին
Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազորդ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գեր...