Տպել
16.11.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ԱՊՀ ՄԽՎ գործունեությանն առնչվող հարցերը: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը պարոն Աբրահամյանին ներկայացրեց ս.թ. դեկտեմբերի 2-3-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ՄԽՎ 33-րդ լիագամուր նիստի եւ դրան զուգընթաց կազմակերպվող միջոցառումների շուրջ իրականացվող նախապատրաստական աշխատանքները: Զրույցի ընթացքում կողմերը նաեւ արծարծեցին ԱՊՀ ՄԽՎ կողմից կազմակերպվող ընտրությունների դիտարկումներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը նաեւ մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: