Տպել
23.11.2009
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը մասնակցեց ՉԺՀ-ում գումարված Եվրասիական տնտեսական համաժողովին
1 / 2

Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հրավերով նոյեմբերի 13-19-ը գտնվում էր  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքում` մասնակցելու  «Ձեռք ձեռքի համագործակցություն եւ էկոնոմիկայի զարգացման խթանումը» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողով-2009-ի աշխատանքներին:

Մեծ ներկայացուցչական կազմ ունեցող համաժողովի բացման արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահը, ելույթ ունեցավ նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը: Նա մասնավորապես բարձր գնահատեց հայ-չինական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնեց Չինաստանին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար եւ հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական, կիրականացվեն համատեղ տնտեսական նոր նախագծեր:  Տկն. Պետրոսյանը ներկայացրեց ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման հայաստանյան իրողությունները, շահագրգիռ կողմերի հետ տնտեսական համագործակցություն ծավալելու պայմանները:

Այցի շրջանակներում տիկին Պետրոսյանը հանդիպեց  ՉԺՀ Շենսի նահանգի ղեկավար ներկայացուցիչների հետ եւ քննարկեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման հարցեր: