Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հրավերով նոյեմբերի 13-19-ը գտնվում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքում` մասնակցելու «Ձեռք ձեռքի համագործակցություն եւ էկոնոմիկայի զարգացման խթանումը» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողով-2009-ի աշխատանքներին:
Մեծ ներկայացուցչական կազմ ունեցող համաժողովի բացման արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահը, ելույթ ունեցավ նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը: Նա մասնավորապես բարձր գնահատեց հայ-չինական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնեց Չինաստանին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար եւ հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական, կիրականացվեն համատեղ տնտեսական նոր նախագծեր: Տկն. Պետրոսյանը ներկայացրեց ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման հայաստանյան իրողությունները, շահագրգիռ կողմերի հետ տնտեսական համագործակցություն ծավալելու պայմանները:
Այցի շրջանակներում տիկին Պետրոսյանը հանդիպեց ՉԺՀ Շենսի նահանգի ղեկավար ներկայացուցիչների հետ եւ քննարկեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Մոսկվայում
Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ աշխա...
Ստեղծագործական միությունների ղեկավարները ԱԺ մշտական հանձնաժողովում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նոյեմբերի 23-ին ընդունեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ եւորգյանին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղա...
Մամլո ասուլիս Ազգային ժողովում
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ պատվիրակության անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Կարեն Ավագյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրազեկեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մեկ տարվա բանակցո...