Տպել
23.11.2009
Ստեղծագործական միությունների ղեկավարները ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նոյեմբերի 23-ին ընդունեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ եւորգյանին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Ռուդոլֆ Վաթինյանին եւ Հայաստանի թատերական գործիչների միության ստեղծագործական գծով քարտուղար Սոնա Մելոյանին` նրանց խնդրանքով:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը շնորհավորեց  երգահան Ռոբերտ Ամիրխանյանին հոբելյանի առթիվ, մաղթեց նրան բեղմնավոր աշխատանք: Նա առաջարկեց հայ  մտավորականներին` ներկայացնել իրենց հուզող խնդիրները, որոնք, ինչպես հավաստիացրեց, կներկայացվեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ հնարավոր լուծումներ կտրվեն:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը տեղեկացրեց, որ օրերս կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծ, որում նախատեսված որոշ փոփոխություններ վերաբերում են ստեղծագործական միությունների գործունեությանը եւ մտահոգությունների տեղիք տալիս: Նշենք, որ Հայաստանի ստեղծագործական միությունների գործունեությունը կարգավորվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով: Օրինագծով նախատեսվող որոշ փոփոխություններ ներկաները համարում էին իրենց արժանապատվության համար վիրավորական եւ անհարկի: Քննարկման արդյունքում հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկեց ներկայացնել հստակ առաջարկներ` ընդունելի ձեւակերպումներով, որոնք կքննարկվեն ԱԺ համապատասխան հանձնաժողովներում եւ նախատեսվող խորհրդարանական լսումներում:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ ստեղծագործական միությունների ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ունենալ օրենք ստեղծագործական միությունների եւ ստեղծագործողի մասին:


23.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Մոսկվայում
Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը,  ՀՀ ԱԺ աշխա...

23.11.2009
Մամլո ասուլիս Ազգային ժողովում
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ պատվիրակության անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանը։  Կարեն Ավագյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրազեկեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մեկ տարվա բանակցո...

23.11.2009
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը մասնակցեց ՉԺՀ-ում գումարված Եվրասիական տնտեսական համաժողովին
Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հրավերով նոյեմբերի 13-19-ը գտնվում էր  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքում` մասնակցելու  «Ձեռք ձեռքի համագործակցություն եւ էկոնոմիկայի զարգացման խթանումը» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողով...